Փաշինյանի շուրջ  միջազգային ճնշման օղակը սեղմվում է. Մամիջանյան
Քաղաքական
16:51 22/12/2023
Հայաստան

Փաշինյանի շուրջ միջազգային ճնշման օղակը սեղմվում է. Մամիջանյան

«Տրամաբանությունը հուշում է  հետևյալը՝ Փաշինյանի շուրջ  միջազգային ճնշման օղակը սեղմվում է»,- ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցրեց ԵԺԿ-ի, տարբեր անհատ գործիչների հայտարարությունները, նաև  ԵԽԽՎ համազեկուցողների, որ «Հայաստանում առկա են քրեական գործեր, որոնք դիտարվում են որպես քաղաքական հետապնդում». «Միջազգային ճնշման օղակը Փաշինյանի շուրջ սեղմվում է և փոքր  հույս  ու հավանականություն կա, որ ողջախողությունը կհաղթի և գոնե այս մեր մի քաղբանտարկյալ ընկերոջ պարագայում այսօր կունենանք խափանման միջոցի փոփոխություն։ Հուսանք, սպասենք»։ 

Նրա խոսքով, փաստը, որ Հայաստանն ամբողջ աշխարհում արդեն իսկ ընկալվել և  ընկալվում է  որպես երկիր, որտեղ առկա են քաղբանտարկյալներ, մոտ մեկ ամիս առաջ նրանց թիվը 50-ից անցնում էր, որն աննախադեպ է, արդեն կայացած իրողություն է։ 

Placeholder
Փաշինյանի շուրջ միջազգային ճնշման օղակը սեղմվում է. Մամիջանյան