Առաջին անգամ հայկական կինոն` «Օսկարի» կարճ ցուցակում
Մշակույթ
09:27 22/12/2023
Հայաստան

Առաջին անգամ հայկական կինոն` «Օսկարի» կարճ ցուցակում

Հայտարարվել են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները: Միջազգային խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է  Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։  Ֆիլմը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել է պետական Ֆինանսական աջակցություն, հայկական կողմի պրոդյուսեր` Արման Նշանյան,  արտադրող ընկերություն` People Of Ar Productions:

Միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգի երկար ցուցակում ընդգրկված է եղել ֆիլմեր 88 երկրներից և տարածաշրջաններից:

«Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024թ. հունվարի 23-ին, իսկ «Օսկար»-ի արարողությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC ուղիղ եթերով:

Placeholder