Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Քաղաքական
19:55 22/12/2023
Աշխարհ

Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դեկտեմբերի 22-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝  կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա՝ հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հատուկ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի հետ։

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Նախարարները ստուգել են նաև առաջիկա շփումների ժամանակացույցը։

Placeholder
Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը