ԱՀԿ-ն կոչ է անում ուժեղացնել միջոցառումները՝ կապված կորոնավիրուսային նոր տեսակի հետ
Աշխարհում
19:45 23/12/2023
Աշխարհ

ԱՀԿ-ն կոչ է անում ուժեղացնել միջոցառումները՝ կապված կորոնավիրուսային նոր տեսակի հետ

ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ուժեղացնել բնակչությանը պաշտպանելու միջոցառումները՝ կապված կորոնավիրուսի նոր՝  JN.1 տեսակի տարածման հետ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

Նշվում է, որ ներկայումս Հյուսիսային կիսագնդի երկրներում միաժամանակ տարածված է մի քանի սեզոնային հիվանդություններ՝ գրիպի դեպքեր, COVID-19, սուր շնչառական վիրուսային վարակների տարբերակներ, մանկական միկոպլազմային թոքաբորբ։

Կորոնավիրուսի JN.1 տեսակն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ Նոյեմբերի սկզբին այն կազմում էր COVID-19-ի բոլոր դեպքերի 10%-ից ոչ ավելին, այժմ՝ 43%-ը։
 

Placeholder