Ադելյա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն
Աշխարհում
19:40 23/12/2023
Աշխարհ

Ադելյա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն

Չելյաբինսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում 16-ամյա Ադելյա Պետրոսյանը ոսկե մեդալ է նվաճել։ rsport.ria.ru-ի հաղորդմամբ, երկու ծրագրերի հանրագումարի հիման վրա նա մրցավարներից ստացել է 246,53 միավոր։ 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոֆյա Մուրավյովան (239,40): Երրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիևան (237,99)։

Պետրոսյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Ռուսաստանի չեմպիոն։ Հայ գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում 2023 թվականի մարտին։ Այս մրցաշրջանում Պետրոսյանը հաղթել է Ուֆայում և Օմսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիի փուլերում:

Մարտի 1-ին, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, Չմշկորդների միջազգային միության խորհուրդը ռուս և բելառուս գեղասահորդներին զրկել է միջազգային մրցաշարերի մասնակցությունից։

Placeholder