Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիշնևի օդանավակայան ժամանելուն պես ՌԴ-ի քաղաքացի, երգիչ Իրակլի Պիրցխալավային արգելել են մուտք գործել Մոլդովա: Այդ մասին հայտնում է Newsmaker տեղեկատվական պորտալը։
Սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունից լրագրողներին հայտնեցին, որ երգիչը չի համապատասխանում հանրապետություն մուտքի պայմաններին։
Նշվում է, որ արտիստը նախատեսում էր ելույթ ունենալ Օրհեյ քաղաքում տոնական միջոցառումներին, որտեղ վերջերս քաղաքապետի ընտրություններում հաղթել է Տատյանա Կոչյուն, ում թեկնածությունը պաշտպանում է մոլդովացի ընդդիմադիր Իլան Շորը։ Նախկինում նրա «Շոր» կուսակցությունը մեղադրվել է պետական անվտանգությանը սպառնալու մեջ և արգելվել Մոլդովայում։
Նախկինում Մոլդովայի իշխանությունները բազմիցս մերժել են ռուս արվեստագետների, քաղաքագետների, գիտնականների, հասարակական գործիչների և լրագրողների մուտքը հանրապետություն։