Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Հովհաննես Չեքիջյան հասկացությունները վաղուց արդեն նույնացել են
Մշակույթ
12:34 23/12/2023
Հայաստան

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Հովհաննես Չեքիջյան հասկացությունները վաղուց արդեն նույնացել են

«Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Հովհաննես Չեքիջյան հասկացությունները վաղուց արդեն նույնացել են և անհնար է պատկերացնել մեկն առանց մյուսի»,-նշում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

Այստեղ մանրամասնում են՝  1961 թվականից մաեստրոն իր կյանքը կապեց այս կոլեկտիվի հետ, ինչն էլ սկիզբ դրեց կապելլայի տարեգրության Ոսկեդարին։  Այսօր լեգենդար մաեստրոն նշում է իր ծննդյան 95 ամյակը։

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սրտանց շնորհավորում է սիրելի մաեստրոյի հոբելյանը, մաղթում ստեղծագործական  նորանոր նվաճումներ և բազում առիթներ վերահաստատելու  կատարողական պրոֆեսիոնալ անգերազանցելիությունը։ Ծնունդդ շնորհավո'ր, սիրելի մաեստրո...»,-ասված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Հովհաննես Չեքիջյանի մասին ասում են` դարաշրջանի երաժշտական արվեստի մեծագույն ֆենոմեն: Հարուստ, լի կենսագրույթուն ունի քայլող դասականը՝ ելույթներ աշխարհի 55 նվագախմբերի հետ, Ֆրանսիա, Հունաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, ավելի քան 700 ստեղծագործություն երգչախմբի երգացանկում` աշխարհի 27 լեզուներով:

 

Placeholder