Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավ է. Օզբիլիզ
Օրվա թեմա
15:44 23/12/2023
Հայաստան

Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավ է. Օզբիլիզ

«Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավ է»,-այսպես սկսեց իր ելույթը ՀՖՖ նախագահի թեկնածու Արազ Օզբիլիզը՝ արձագանքելով իրենց առաջ ելույթ ունեցած Արմեն Մելիքբեկյանին։

Անցնելով բուն ելույթին, նա նշեց՝ մեծ աջակցություն է ստացել, նաև տարբեր կարծքիներ է լսել։

Նա ներկաներին հորդորեց գրիչը վերցնելիս հիշել, թե ինչու են եկել ֆուտբոլ, հիշել երեխաներին, նրանց երազանքերը։


«Մտածեք Հայաստանի ֆուտբոլի ապագայի մասին, քանի որ դուք ֆուտբոլ սիրում եք»,-ասաց նա։

Նշենք, որ քվեարկության արդյունքում 20 կողմ ձայնով ՀՖՖ նախագահ ընտրվեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Օզբիլիզին կողմ էր քվեարկել երեք մասնակից։
 

Placeholder