Կալիֆոռնիայում չորսամյա հայ երեխային գնդակահարել են ծնողների աչքի առաջ
Իրավունք
14:01 23/12/2023
Հայաստան

Կալիֆոռնիայում չորսամյա հայ երեխային գնդակահարել են ծնողների աչքի առաջ

Ցավալի ողբերգություն է  տեղի ունեցել Կալիֆոռնիայում։ Ծնողների աչքի առաջ հանցագործը կրակելով սպանել է չորսամյա Գոռ Ադամյանին։ Այս մասին գրում է  NBC News-ը։

Կալիֆոռնիայում մի տղամարդու մեղադրանք է առաջադրվել սպանության համար։  Նա կրակ է բացել մի ընտանիքի վրա, որը գնում էր մթերք գնելու։ Կրակելով նա սպանել է մեքենայի հետևի նստատեղին նստած 4-ամյա տղային։

Լոս Անջելեսի շրջանային դատախազությունը հայտարարել է, որ 29-ամյա Բայրոն Բուրխարտը մեղադրվում է սպանության, սպանության փորձի,  մեքենայի վրա կրակելու և  հրազեն պահելու համար:

Ըստ իրավապահների, հանցագործը վարելու մրցավաքզքով է զբաղված եղել։

Ընտանիքին աջակցելու համար առցանց դրամահավաքի ժամանակ ասվում է, որ Բուրխարտը  կտրել է Ադամյանների  մեքենայի դեմը, հետապնդել փողոցներով, այնուհետև սկսել  է կրակել:

Նա ութ կրակոց է արձակել մեքենայի մեջ։ Երեխային տեղափոխել են մոտակա հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։ 

Գոռի ընտանիքի մեքենան ուներ տեսախցիկ, որը ֆիքսել է Բուրխարտի մեքենայի համարանիշը կրակոցի ժամանակ։  Շրջանային դատախազ Ջորջ Գասկոնը նշել է. «Ընտանիքը աներևակայելի ցավ է ապրում այս տոնական օրերի ընթացքում, երբ պետք է ուրախանար։

Բուրխարտը  դատարանի առաջ կկանգնի հունվարի 22-ին: Եթե  մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Placeholder
Կալիֆոռնիայում չորսամյա հայ երեխային գնդակահարել են ծնողների աչքի առաջ