Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բեթղեհեմի Մանգեր հրապարակում, որտեղ սովորաբար սուրբծննդյան տոնածառն է դրվում, տեղադրվել է ինստալացիա, որը կոչվում է «Քրիստոսի ծնունդը փլատակների տակ». Սուրբ ծննդյան տեսարանն է՝ ավերված շենքի փլատակների միջև:
Եվրանյուզը գրում է, որ Բեթղեհեմ քաղաքն այս տարի չեղարկել է Սուրբ Ծննդյան բոլոր տոնակատարությունները։ Տարբեր դավանանքների կրոնական առաջնորդները դեռևս նոյեմբերին որոշել էին նվազեցնել Սուրբ Ծննդյան տոնակատարությունները այս տարի: Այժմ Բեթղեհեմի քաղաքապետարանը պաշտոնապես չեղարկել է բոլոր շքերթներն ու մանկական միջոցառումները՝ թողնելով միայն կրոնական արարողություններն ու աղոթքները։
Տեղի իշխանությունների և գործարարների կարծիքով, ոչ մի զբոսաշրջիկ չի կարողանա այցելել Բեթղեհեմ, քանի որ Հորդանան գետի արևմտյան ափը հոկտեմբերի 7-ից փաստացի մեկուսացված է։