Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կալաշնիկով. Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես մեկ քայլ են հեռու խաղաղության համաձայնագրի ստորագրումից
«Հիմա, կարծում եմ, Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես մեկ քայլ են հեռու խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,- «Свободная Пресса»-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Այսպես ասեմ, իրադարձությունները, որոնք տեղի ունեցան և ի վերջո հանգեցրին ստեղծված իրավիճակին, ճիշտ կերպով զարգացան։ Պետք է պայմանավորվեն միայն տարածաշրջանային երեք հարևանները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Ես միշտ եմ խոսել այս մասին: Երբեք չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբին, որտեղ բացի Ռուսաստանից համանախագահներն էին նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Նրանք մատը մատին չեն տվել»,- ասել է ռուսաստանցի պատգամավորը։
Նրա խսոսքով, ի վերջո ամեն ինչ եկել է եռակողմ համաձայնության, չնայած դրան կարելի էր հասնել նաև առանց ռազմական գործողությունների։ Պատգամավորը վստահ է, որ հիմա Հայաստանի համար ձեռնտու ժամանակ է, և «չարժե բռունցքով սեղանին հարվածել»։
«Պետք է մտածել ու ստեղծել այնպիսի միջանցքներ, որոնք տնտեսապես շահավետ են նաև հարևանների համար։ Արժե։ Ռուսաստանին էլ է դա ձեռնտու, քանի որ կարող ենք հարավում այդ երկրների միջով միջանցք ունենալ, ինչպես նաև պայմանավորվել Վրաստանի հետ։ Ի վերջո, իմ կարծիքով, հիմա իրավիճակը շահավետ է»,-ասել է նա։