Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հասարակություն
09:21 25/12/2023
Հայաստան

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Placeholder
Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար