ՄՊՀ-Ն «Ֆետա» բառը ներառող անվանումներով ապրանքների իրացման փաստի առթիվ հարուցել է  վարույթներ
Իրավունք
16:01 25/12/2023
Հայաստան

ՄՊՀ-Ն «Ֆետա» բառը ներառող անվանումներով ապրանքների իրացման փաստի առթիվ հարուցել է վարույթներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ թվով 7 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցել է վարույթներ:

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթներ հարուցելու ոոշումներ են ընդունվել «Դուստր Մարիաննա», «Միլք Ափ Պլյուս», «Բի և Ջի ֆուդ», «Սաս Գրուպ», «Բրենդլիդեր» , «Ալֆաբեթ» ընկրությունների վերաբերյալ։

Հանձնաժողովից հայտնում են՝ վարույթների հարուցման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ արձանագրված ապրանքներն առերևույթ չեն հանդիսանում Հունաստանի արտադրանք։  

Մասնավորապես, Եվրոպական միության աշխարհագրական նշումների գրանցման գործակալության կայքի  համաձայն՝  ««Ֆետա»-ն սեղանի սպիտակ պանիր է, որն արտադրվում է ավանդական եղանանակների պահպանմամբ, պահվում է աղաջրում, պատրաստվում է բացառապես ոչխարի կաթից կամ ոչխարի և այծի կաթի խառնուրդից, ընդ որում՝ այծի կաթի չափաբաժինը չպետք է գերազանցի կաթի նետտո քաշի 30 տոկոսը։

Բացի այդ, ֆետան պետք է արտադրվի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում, որը ներառում է Մակեդոնիան, Թեսալիան, Թրակիան, Հունաստանի մայրցամաքային կենտրոնական հատվածները, Պելոպոնեսը, Լեսվոսի պրեֆեկտուրան, ընդ որում՝ կաթը, որն օգտագործում են ֆետայի պատրաստման համար, ստացվում է վերոնշյալ տարածքներում ավանդաբար բնակեցված ոչխարների և այծերի հատուկ ցեղատեսակներից, որոնք ամբողջովին հարմարված են նշված տարածքներում և սնվում են բացառապես այդ տարածքների բուսականությամբ»։

Իսկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համաձայն՝ «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն։

Placeholder