Պեսկով. Պուտինը և Փաշինյանը կկարողանան շփվել ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում
Քաղաքական
16:19 25/12/2023
Աշխարհ

Պեսկով. Պուտինը և Փաշինյանը կկարողանան շփվել ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում այս օրերին նախատեսված միջոցառումների շրջանակում՝ ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության ղեկավարների մասնակցությամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  Նրա խոսքը մեջբերում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվելու առաջիկա իրադարձությունների շրջանակում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի միջև առանձին բանակցություններ կլինեն։

Placeholder