Հայաստանի մի քանի ճանապարհներին բուք է
Հասարակություն
08:54 26/12/2023
Հայաստան

Հայաստանի մի քանի ճանապարհներին բուք է

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամաս (բուք է), Ծաղկահովիտ-Ծիլքար, Գորայք-Զանգեր, Ջրաբեր-Ֆանտան (բուք է) ավտոճանապարհները  դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Գեղարքունիքի մարզի, Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արա գյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ճամբարակ քաղաքում և Շինուհայր գյուղում բուք է:
 

Placeholder
Հայաստանի մի քանի ճանապարհներին բուք է