Երեք իմաստուն ուղտերով շարժվում են ասեղի անցքում
Մշակույթ
16:11 26/12/2023
Աշխարհ

Երեք իմաստուն ուղտերով շարժվում են ասեղի անցքում

Միկրո քանդակագործ Ուիլարդ Ուիգանն ասեղի անցքում  կերտել  է երեք փոքրիկ իմաստուն մարդկանց՝ ուղտերին նստած։

BBC-ին նկարիչը պատմել է, որ քանդակներն ավելի փոքր են, քան վերջակետը։  Նա աշխատել է  շունչը պահած, որպեսզի սահմանափակի ցանկացած շարժում, որը կարող էր փչացնել իր աշխատանքը:

Նա իր աշխատանքը ներկայացրել է որպես պղպջակի մեջ առանց այն պայթեցնելու քորոց մտցնել։

«Մենք ապրում ենք անհանգիստ ժամանակներում, և երբեմն մեզ անհրաժեշտ է տեսնել մի բան, որը մեզ որոշակի երջանկություն, հաճույք և զվարճանք կպարգևի», - ասել է հեղինակը։

Ուիլարդ Ուիգանը չորս շաբաթվա ընթացքում օրական 16 ժամ է աշխատել «Երեք փոքրիկ արքաներ» վերնագրով ստեղծագործությունն իրականություն դարձնելու համար։  Ուղտերը պատրաստված են նեյլոնից, իսկ թագերը 24 կարատանոց ոսկի են:

Նա մանրադիտակային քանդակներ է ստեղծում հինգ տարեկանից, երբ տներ էր պատրաստում մրջյունների համար:

Նկարիչը աուտիզմով հիվանդ է, և դպրոցում նրան ասել են, որ ոչ մի բանի պիտանի չի լինի։ Այսօր նա ցանկանում է պատմել իր հաջողությունների, անցած  ճանապարհի մասին՝ ոգեշնչելու, որ մարդիկ գնան իրենց երաանքների հետևից։

Placeholder