Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը
Քաղաքական
15:13 26/12/2023
Աշխարհ

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որն ավանդաբար հրավիրվում է Ամանորից առաջ Վլադիմիր Պուտինի կողմից։ Հայտնում է «Ռիա Նեվոստի» գործակալությունը։

Ռուսաստանի ղեկավարը հրավիրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանից և Ուզբեկստանի առաջնորդներին ոչ թե կլոր սեղանի շուրջ բանակցությունների, այլ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի պալատական և զբոսայգիներ շրջայցի։

Պավլովսկում բոլոր հյուրերին, բացառությամբ Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, որոնք այդ պահին երկկողմ հանդիպում էին անցկացնում, երգչախումբը դիմավորել է Սուրբ Ծննդյան երգերով։

Շրջայցից հետո սրահներից մեկում փոքրիկ համերգ է տրվել ԱՊՀ երկրների ղեկավարների համար՝ Հյուսիսային սիմֆոնիկ նվագախումբը և նրա մենակատարները՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը,  ջութակահար Պավել Միլյուկովը կատարել են  մի քանի դասական ստեղծագործություններ։

Համերգը վարել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։



 

Placeholder
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը