«Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ
Մշակույթ
15:22 26/12/2023
Հայաստան

«Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ

«Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է անում ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտ՝  պահանջելով հանդիպում նախարար կամ փոխնախարարի հետ։

«Տեղեկացանք, որ «Գոյ» թատրոնի տնօրենը Սարգիս Չոլոյանին  դեկտեմբերի 25–ին ազատվել է աշխատանքից  և երեք ժամ չանցած նշանակվել է մեկ այլ տնօրեն՝ Կարեն Սիմոնյան։

Այսօր առավոտյան գնացինք թատրոն, որպեսզի հանդիպենք նոր տնօրենի հետ։ Աշխատավայրում չէր։ Սպասեցինք մի քանի ժամ, չկար, որոշեցիքն ամբողջ կոլետիվով գալ նախարարության՝ հասկանալու, թե ով է Կարեն Սիմոնյանը, ինչ նպատակով է նշանակվել թատրոնի տնօրեն, ինչ ծրագրեր, մտահղացում ունի մեր թատրոնի հետ կապված»,- ասաց թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը։

Նա նշեց, որ թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից առանց զգուշացվելու այդ մասին, ինչը նաև օրենքի պահանջ է։

«Այսինքն ամեն ինչ աչվել է ոչ օրինական»,- ասաց Թոփալյանը։

Placeholder
«Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ