ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը դեկտեմբերին շուրջ կես մլրդ դրամի պարգևավճար են ստացել
Քաղաքական
23:06 25/12/2023
Հայաստան

ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը դեկտեմբերին շուրջ կես մլրդ դրամի պարգևավճար են ստացել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ խորհրդարանի պատգամավորները, աշխատակազմն ու մյուս աշխատողներն Ամանորին ու Սուրբ Ծննդին ընդառաջ երկու նախատոնական պարգևավճար են ստացել՝ երկուսն էլ մեկ ամսվա աշխատավարձի չափով։

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանն «Ազատությանը» հայտնել են, որ պարգևավճարների համար՝ հարկերը ներառյալ, ավելի քան կես միլիարդ դրամ (1,25 միլիոն դոլար) է հատկացվել։

Խորհրդարանի խոսնակը նախորդ տարի գրեթե 300 հազար դոլար էր հատկացրել ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ու աշխատակիցների պարգևավճարների համար։

Panorama.am-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց. «Մենք մեր պարգևավճարը` ինչպես նախորդ դեպքերում, ուղղել ենք բարեգործական տարբեր նախաձեռնությունների»։ 


 

Placeholder
ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը դեկտեմբերին շուրջ կես մլրդ դրամի պարգևավճար են ստացել