Մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք ԵԱՏՄ-ի ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա.Փաշինյան
Քաղաքական
21:35 25/12/2023
Տարածաշրջան

Մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք ԵԱՏՄ-ի ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա.Փաշինյան

«Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ ապահովելու ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունը չլուծված հարցերի շուրջ՝ նպատակ ունենալոց օգտվել Միության ընդհանուր էներգետիկ շուկաների առավելությունները և ներուժը»,-այդ մասին։ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով որ ԵԱՏՄ-ում մի շարք սկզբունքային խնդիրներ են կուտակվել։

Նա առանձնացրեց   ընդհանուր էներգետիկ շուկայի գործունեության մոտեցումները, մեխանիզմները ներդաշնակեցնելու հիմնարար որոշումների ձեռքբերման  անհրաժեշտությունը ։

«Մեկ այլ սկզբունքորեն կարևոր խնդիր է թվային տեխնոլոգիաների ներդրումը կառավարության և բիզնես գործընթացների գործնական գործունեության մեջ՝ մեր երկրների ՏՏ համայնքների ակտիվ ներգրավմամբ»,-ասաց Փաշինյանը՝ հիշատակելով արհեստական ինտելեկտի կիրառման  հնարավորությունը: 

Հայաստանի վարչապետը նաև հայտարարեց, որ ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի համար, ինչը մարտահրավեր է Հայաստանի համար, բայց միևնույն ժամանակ բացառիկ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։

«Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտի, տարանցման և վարչարարության անխափանությունը, մենք բացառիկ հնարավորություն կունենանք զարգացնելու հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Բոլորիս համար այս դժվարին պահին մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք ԵԱՏՄ-ի ազդեցությունը առավելագույնի հասցնելու վրա՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները»։

Նա նաև ողջունեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։

«Լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Իրանի հետ առևտրային, տնտեսական, լոգիստիկ և տրանսպորտային կապերի ամրապնդմանը և մեզ թույլ կտա համատեղ ծրագրերի համար ամուր պայմանագրային հիմք դնել»,-հայտարարեց Փաշինյանը։

Placeholder
Մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք ԵԱՏՄ-ի ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա.Փաշինյան