«Հանրային ձայն»-ն ապահովեց քվորում, ավագանու նիստը մեկնարկեց
Քաղաքական
10:34 26/12/2023
Հայաստան

«Հանրային ձայն»-ն ապահովեց քվորում, ավագանու նիստը մեկնարկեց

Երևանի ավանագու նիստին մասնակցում է ավագանու 36 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն», խմբակցություններից։

«Նիստը հայտարարում ենք բացված»,- հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավելի ուշ ավագանու նիստին ներկայացան ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի: «Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը, սակայն «Հանրային ձայն»-ը մտավ նիստերի դահլիճ՝ ապահովելով քվորում։ 

 

 

Placeholder
«Հանրային ձայն»-ն ապահովեց քվորում, ավագանու նիստը մեկնարկեց