Սպասվում է քամու ուժգնացում,  լեռնային առանձին մարզերում՝ գետնաբուք
Հասարակություն
14:29 27/12/2023
Հայաստան

Սպասվում է քամու ուժգնացում, լեռնային առանձին մարզերում՝ գետնաբուք

Դեկտեմբերի 28-ին հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 28-33մ/վ, լեռնային առանձին մարզերում՝ գետնաբուք։

Նման կանխատեսում է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 28-33մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-ին և 30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Placeholder
Սպասվում է քամու ուժգնացում, լեռնային առանձին մարզերում՝ գետնաբուք