Շակիրայի հայրենիքում նրա հուշարձանն է բացվել
Մշակույթ
10:27 27/12/2023
Աշխարհ

Շակիրայի հայրենիքում նրա հուշարձանն է բացվել

Կոլումբիայի Բարանկիլիա քաղաքում դեկտեմբերի 26-ին աշխարհահռչակ փոփ երգչուհի Շակիրայի պատվին քանդակ են բացել։ Սա երգչուհու հայրենի քաղաքն է, որտեղ նա ծնվել է 1977 թվականի փետրվարի 2-ին լիբանանյան և իսպանա-իտալական արմատներով ընտանիքում։ Հենց այստեղ է նա անցկացրել իր ողջ երիտասարդությունը։

Վեստի.ռու-ն գրում է, որ քաղաքապետն այս առիթը մեկնաբանել է լիրիկական տողերով՝ օգտագործելով արտահայտություններ Շակիրայի երգից և ասել, որ երգչուհին «ունի ստեղծագործող սիրտ, կոնքեր, որոնք չեն ստում, տաղանդ, որը հավասարը չունի, ձայն, որը շարժում է զանգվածներին»։

«Թող շարունակի ոգեշնչել Կարիբյան ավազանի կանանց և աղջիկներին»,- ասել է նա:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, երգչուհին շնորհակալություն է հայտնել իր հայրենակիցներին։

Placeholder
Շակիրայի հայրենիքում նրա հուշարձանն է բացվել