Թբիլիսիում մոլեգնող քամին ավերածություններ է պատճառել
Քաղաքական
17:12 28/12/2023
Հայաստան

Թբիլիսիում մոլեգնող քամին ավերածություններ է պատճառել

Հինգշաբթի առավոտից Վրաստանի մայրաքաղաքում մոլեգնում է ուժեղ քամին։ Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, փոթորիկը  քշել է շենքերի տանիքներ, տապալել ծառեր, գովազդային վահանակներ, վնասել ենթակառուցվածքներ ու մեքենաներ։


«Քամին քշում է քաղաքային պողոտաների գովազդային պաստառները, տապալված ծառերն ու գովազդային վահանակները վնասել են կայանված մեքենաներն ու ենթակառուցվածքները: Մայրաքաղաքի փողոցներով ցրված են աղբամաններ»,- գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։


Վրաստանում սոցիալական ցանցերի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում, որտեղ ցուցադրվում են աղետի հետեւանքները։ Լրատվամիջոցները հայտնում են, որ քամու արագությունը հասնում է վայրկյանում 25 մետրի։ Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։

Placeholder
Թբիլիսիում մոլեգնող քամին ավերածություններ է պատճառել