Իվլեևայի համարյա մերկ երեկույթի հետևանքները՝ համերգների չեղարկում,  հարկայինի ստուգումներ, միլիարդ ռուբլու հայց, բազում ներողություններ
Աշխարհում
13:18 28/12/2023
Աշխարհ

Իվլեևայի համարյա մերկ երեկույթի հետևանքները՝ համերգների չեղարկում, հարկայինի ստուգումներ, միլիարդ ռուբլու հայց, բազում ներողություններ

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը խմբային հայց է ներկայացվել ընդդեմ բլոգեր և հեռուստահաղորդավար Անաստասիա Իվլեևայի դեմ՝ պահանջելով 1 մլն ռուբլի։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Mutabor ակումբում փակ խնջույք է տեղի ունեցել։ Դրան մասնակցել են շատ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Ջիգանը, Դիմա Բիլանը, Լոլիտան, Քսենիա Սոբչակը և այլք։ Համաձայն դրես-կոդի՝ մասնակիցները պետք է գրեթե մերկ հայտնվեին ակումբում։ Նրանցից շատերն իրականում ընտրել են կիսաթափանցիկ հագուստ:

Երբ երեկույթի կադրերը հայտնվել են համացանցում, ռուս բլոգերները, Պետդումայի պատգամավորները, հասարակական ակտիվիստներն իրենց վրդովմունքն են հայտնել և կոչ արել պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին և մասնակիցներին: 

«Քառասուն քառասուն» պահպանողական կրոնական շարժումը դատախազությունից ու ՆԳՆ-ից պահանջել է ստուգել «պատերազմի ժամանակ խրախճանք»-ի հանգամանքները։

Meduza-ն ն թվարկել  է զարգացումները, որոնք  հետևել են մերկ երեկույթի կադրերը համացանցում հայտնվելուն.

«Նաստյա Իվլեևան երեկույթ է անցկացնում «գրեթե մերկ» դրես-կոդով, լուսանկարները հայտնվում  են համացանցում։

«Հայրենասիրական» հատվածում սկսվում է վրդովմունքը. Իվլեևան ասում է, որ սիրում է նման քննադատություն: Ակտիվիստները բողոքներ են գրում։

Ռեփեր Vacio-ն, ով միջոցառմանը եկել էր սեռական օրգանների վրա գուլպաները քաշած, 15 օր կալանքի է ենթարկվել։ Դատարանը միջոցառումը համարում է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն»։

Ռեփերը տեսախցիկի առաջ ներողություն է խնդրել. Իվլեևան ներողություն է խնդրում և խոստանում  երեկույթից ստացված շահույթը նվիրաբերել բարեգործությանը։ Լոլիտան ներողություն է խնդրում։ Կիրկորովը ներողություն է խնդրում. Բիլանը ներողություն է խնդրում։ Սոբչակը ներողություն է խնդրում. Բրենդները հրաժարվում են համագործակցել Իվլեևայի հետ։

Նրան դատի են տվել՝ պահանջելով մեկ միլիարդ ռուբլի։ Երեկույթների մասնակիցներին նախատեսվում է հեռացնել ամանորյա հեռուստատեսային հաղորդումներից, նրանք կզրկվեն համերգների և կորպորատիվ միջոցառումների մասնակցելու հնարավորությունի։

Իվլեևան կրկին ներողություն է խնդրում և լաց է լինում տեսախցիկի առաջ։ Հարկայինը ստուգում է օբյեկտը և հայտնաբերում հարյուր միլիոնավոր ռուբլու թերվճար։ Այժմ Իվլեևային քրեական գործ է սպառնում»։

Placeholder