Ռուս խաղաղապահների մնալն Արցախում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը. Բայրամով
Քաղաքական
17:55 28/12/2023
Տարածաշրջան

Ռուս խաղաղապահների մնալն Արցախում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին։

«Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն, որը ստորագրված է ղեկավարության մակարդակով։ Նրանց մնալը Ղարաբաղում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- նշել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության համաձայն՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

 

Placeholder