Գրանցվել է մարդու՝ ձիերի էնցեֆալիտով վարակման դեպք. ԱՀԿ
Աշխարհում
11:45 29/12/2023
Աշխարհ

Գրանցվել է մարդու՝ ձիերի էնցեֆալիտով վարակման դեպք. ԱՀԿ

Արգենտինայում գրանցվել է մարդու՝ արևմտյան ձիերի էնցեֆալիտով վարակման առաջին դեպքը վերջին 27 տարվա ընթացքում։ Այս մասին Արգենտինայի համապաստախան մարմինները հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

Կազմակերպությունից նշել են, սա էնցեֆալիտով մարդկանց վարակման առաջին հաստատված դեպքն է գրեթե երեք տասնամյակի ընթացքում։ Նախկինում հայտնաբերվել էր Արգենտինայում 1982/1983 թթ.-ին, երբ ձիերի շրջանում հիվանդության բռնկում էր, և 1996-ին, երբ հայտնաբերվել էր մարդու վարակման մեկ դեպք:

ԱՀԿ-ն նշել է, որ հիվանդը Սանտա Ֆե նահանգից. Նա աշխատել է այն տարածքում, որտեղ վիրուսը հայտնաբերվել է մի քանի ձիերի մոտ։ Նոյեմբերի վերջին տղամարդու մոտ գրանցվել են գլխացավի,  շփոթության, գլխապտույտի և ջերմության ախտանիշներ։ Նրան հոսպիտալացրել են և 12 օր միացրել արհեստական շնչառության սարքին։ Հիվանդն այժմ դուրս է գրվել,  բժիշկները շարունակում են վերահսկել նրա վիճակը։

Էնցեֆալիտը մոծակների միջոցով փոխանցվող հազվագյուտ հիվանդություն է, որը ազդում է ձիերի և մարդկանց վրա:

Արևմտյան ձիերի էնցեֆալիտը այս պաթոլոգիայի մի տարատեսակ է, որը սովորաբար վերարտադրվում է նաև մոծակների կողմից: Գրանցվում է  հիվանդացության և մահացության տարբեր աստիճաններ։ Համաճարակային դեպքեր հիմնականում գրանցվում են Հյուսիսային Ամերիկայում, Արգենտինայում, Բրազիլիայում կամ Ուրուգվայում:
 

Placeholder
Գրանցվել է մարդու՝ ձիերի էնցեֆալիտով վարակման դեպք. ԱՀԿ