Վերին Լարսում մոտ 3,3 հազար բեռնատար է արգելափակվել
Տնտեսություն
15:03 29/12/2023
Տարածաշրջան

Վերին Լարսում մոտ 3,3 հազար բեռնատար է արգելափակվել

Ռուս-վրացական սահմանով Վերին Լարսի անցակետում մոտ 3,3 հազար բեռնատար է սպասում։ Եղանակային պայմանների պատճառով ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այդ մասին ասվում է Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում այս պահին արգելված է կցասայլերով և կիսակցորդներով  բեռնատարների երթևեկությունը։

Ուրբաթ առավոտյան Վրաստան մուտք գործելուն ռուսական կողմից սպասում է ընդհանուր առմամբ 3291 բեռնատար։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, այսպես կոչված՝ Ռազմավրացական  ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։

Placeholder
Վերին Լարսում մոտ 3,3 հազար բեռնատար է արգելափակվել