Մարիաննա Մխիթարյանը որոշել է հեռանալ Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պաշտոնից
Մշակույթ
12:10 29/12/2023
Հայաստան

Մարիաննա Մխիթարյանը որոշել է հեռանալ Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պաշտոնից

Մարիաննա Մխիթարյանը հեռանում է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից:

«Որոշել եմ  մինչև պաշտոնավարմանս ավարտը հեռանալ թատրոնի տնօրենի պաշտոնից։
Հաջորդ տնօրենին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,- մասնավորապես գրել է նա։

Դերասանուհի, «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը  2019թ. հուլիսից եղել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ, իսկ տնօրեն՝   2020թ. հունվարից։ 

Panorama.am-ը փորձեց Մարիաննա Մխիթարյանից պարզել, թե որն է թատրոնի տնօրենի պաշտոնից հեռանալու պատճառը։ Նա ասաց, որ այս պահին շատ զբաղված է, կպատասխանի ավելի ուշ։  

Placeholder