Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն վաճառել է AEON կորպորացիայի վերահսկիչ փաթեթը
Տնտեսություն
19:04 29/12/2023
Աշխարհ

Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն վաճառել է AEON կորպորացիայի վերահսկիչ փաթեթը

ՌԴ ամենահարուստ գործարարներից մեկը՝ Ռոման Տրոցենկոն նվազեցրել է իր մասնաբաժինը AEON ենթակառուցվածքային կորպորացիայի մեջ մինչև մինչև 31%: Այս մասին հայտնել է RBC-ն։

Բաժնեմասերի 69%-ի գնորդները եղել են նրա թոփ-մենեջերները։

Գործարարը նախատեսում է հեռանալ գործառնական կառավարումից և կենտրոնանալ բարեգործության վրա։

Բաժնեմասերի 36%-ի գնորդը ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Միրոնենկոն է, իսկ 33%-ը՝ Ալեքսանդր Օրեխովը։

Գործարքի արդյունքում Տրոցենկոյի մասնաբաժինը խմբում կրճատվել է մինչև 31%, և նա նույնպես կլքի ընկերության տնօրենների խորհուրդը։

AEON-ը դիվերսիֆիկացված հոլդինգ է, որի կառուցվածքը ներառում է բնակարանային և արդյունաբերական շինարարության, գետային տրանսպորտի, օդանավակայանի կառավարման և այլ ոլորտների ակտիվներ:

Ինչպես պարզաբանել է AEON-ը, ընկերության հաշվեկշիռը, որում տեղի է ունեցել գործարքը, ներառում է խմբի բոլոր ածխային ակտիվները՝ Severnaya Zvezda, Vorkuta-Ugol, Vostok-Ugol, ինչպես նաև անշարժ գույք: Գործարքում ներառված չեն եղել քիմիական ակտիվները և «Նովապորտ» հոլդինգը։ Գործարքի համար ընկերությունը գնահատվում է 20 միլիարդ ռուբլի, բաժնետոմսերի վճարումը տրամադրվում է մաս-մաս:

Placeholder
Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն վաճառել է AEON կորպորացիայի վերահսկիչ փաթեթը