Բացառիկ չափի՝ 43 սմ-անոց և հազվադեպ հանդիպող  գոյացությունը  հեռացվել է
Առողջություն
11:54 29/12/2023
Հայաստան

Բացառիկ չափի՝ 43 սմ-անոց և հազվադեպ հանդիպող գոյացությունը հեռացվել է

Բացառիկ չափի՝ 43 սմ-անոց և հազվադեպ հանդիպող բարորակ գոյացությունը հաջողությամբ հեռացվել է։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխանցմամբ,  67-ամյա տղամարդը գանգատվել է որովայնի շրջանում ցավից։ Նրա մոտ առկա է եղել փորկապություն, հաճախամիզություն, թուլություն, պարբերաբար փսխումներ, զարկերակային ճնշման տատանում։

Հետազոտությունների արդյունքում որովայնի խոռոչում հայտաբերվել է գիգանտ՝ մոտ 43 սմ-անոց գոյացություն՝ հյուսվածքային և բազմախոռոչանի կիստոզ կոմպոնենտով։

Նոյեմբերի 11-ին իրականացվել է վիրահատություն և գոյացությունը հեռացվել է։ Վիրահատության ընթացքում պարզ է դարձել, որ գոյացությունը  ոչ մի օրգանում ներաճ չէր ունեցել, սակայն որովայնի օրգանները հրվել էին դեպի հետ և փոքր կոնքի ուղղությամբ։

Վիրահատությունը կատարել են ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի բժիշկներ Արթուր Առաքելյանն ու Արմեն Նիկողոսյանը, անեսթեզիոլոգ` Սամվել Պողոսյանը:

Դեպքն առանձնահատուկ էր, քանի որ որովայնի խոռոչի գիգանտ գոյացության (մեզենխիմիալ ուռուցք՝ հյուսվածքային և բազմախոռոչավոր կիստոզ կոմպոնենտով)։ Չնայած չափերին՝ նմանատիպ ուռուցքները համարվում են բարորակ, հազվադեպ է հանդիպում ուռուցքի ռեցիդիվ և մետաստազավորում։

Հիվանդն առողջացումով դուրս է գրվել վիրաբուժական ստացիոնարից։


 

Placeholder