Ռուսաստանում վեց ամսով չեղարկվել են ձվի ներմուծման մաքսատուրքերը
Տնտեսություն
22:36 29/12/2023
Տարածաշրջան

Ռուսաստանում վեց ամսով չեղարկվել են ձվի ներմուծման մաքսատուրքերը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ձվի ներմուծման մաքսատուրքերը վեց ամսով վերացնելու մասին որոշում է ընդունել։ Այս մասին հայտնում է կառավարության Telegram ալիքը։

«2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Ռուսաստանում ներմուծման մաքսատուրքերը մինչև 1,2 միլիարդ հատ հավի ձվի մատակարարման ծավալի համար հանվում են»,-ասվում է հրապարակման մեջ։

Որոշման նպատակն է կայունացնել ապրանքների գները՝ ավելացնելով առաջարկը։

Այդ ընթացքում գյուղատնտեսության նախարարությունը ձու մատակարարողներին կտրամադրի հատուկ փաստաթղթեր, որոնց տրամադրման կանոնները նույնպես հաստատվել են կառավարության կողմից։

 

Placeholder