Հենրիխ Մխիթարյան. Շնորակալություն, Հայաստան
Աշխարհում
16:30 29/12/2023
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյան. Շնորակալություն, Հայաստան

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝  2023թ․ լավագույն ֆուտբոլիստ  ճանաչվելու առիթով։ 

«2023 թվականի՝  տարվա լավագույն ֆուտբոլիստ 11-րդ անգամ: Շնորակալություն, Հայաստան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։  Հավաքելով 81 միավոր՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

 

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. Շնորակալություն, Հայաստան