Երևանը 2023-ին ռուս զբոսաշրջիկների համար դարձել է ամենապահանջված օդային երթուղին
Աշխարհում
15:22 30/12/2023
Աշխարհ

Երևանը 2023-ին ռուս զբոսաշրջիկների համար դարձել է ամենապահանջված օդային երթուղին

Ռուս ինքնուրույն զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված ավիաերթուղիներից 2023թ. եղել  է Երևանը։ Այս մասին հայտնում է  «Яндекс. Путешествия»-ն։

Ռիա նովոստիի հաղոդմամբ, ընկերության մասնագետները վերլուծել են հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ինքնաթիռի տոմսերի ամրագրման տվյալները։ Պարզվել է, որ ամենից հաճախ ռուսները թռչել են Մոսկվա, Սոչի և Սանկտ Պետերբուրգ։

Արտասահմանյան ուղղությունների առաջատարներն են եղել Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Ադրբեջանը։ Միաժամանակ նկատելիորեն աճել է դեպի Թաիլանդ, Ադրբեջան, Սերբիա, Վրաստան և ԱՄԷ ավիափոխադրումների պահանջարկը։

Placeholder