Կարլսենը 7-րդ անգամ նվաճեց կայծակնային խաղի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Սպորտ
18:29 30/12/2023
Աշխարհ

Կարլսենը 7-րդ անգամ նվաճեց կայծակնային խաղի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը 7-րդ անգամ նվաճեց կայծակնային խաղի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին հայտնում է sport.news.am-ը:

Ուզբեկստանում անցկացված առաջնությունում նորվեգացի գրոսմայստերը 21 հնարավորից վաստակեց 16 միավոր և միանձնյա գրավեց առաջին տեղը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովն (15,5 միավոր) ու Վլադիսլավ Արտեմիևը (15 միավոր)։

Կարլսենը Ուզբեկստանում նվաճել էր նաև արագ խաղի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5-րդ անգամ։

Կարիերայում չորրորդ անգամ Կարլսենը «ոսկե դուբլ» արեց արագ և կայծակնային խաղի աշխարհի առաջնություններում։

Placeholder