«Ինտերը» 2 տարով երկարաձգել է  պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Աշխարհում
23:11 30/12/2023
Աշխարհ

«Ինտերը» 2 տարով երկարաձգել է պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ

Միլանի «Ինտերը» Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգել է  մինչև 2026թ․ հունիս։

Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Մխիթարյանն «Ինտերում» հանդես է գալիս 2022թ․ հուլիսից։

««Ինտերն» իմ տուն է։

Ես ոգևորված եմ շարունակելու կառուցել և հաղթել այս թիմի հետ»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկարներ, տեսանյութ հրապարակել։

 

Placeholder