Հաջիև. Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար լուրջ խոչընդոտներ չկան
Քաղաքական
12:49 30/12/2023
Տարածաշրջան

Հաջիև. Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար լուրջ խոչընդոտներ չկան

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով, ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական մակարդակով բանակցություններ են ընթանում։

Միևնույն ժամանակ, նա Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի հետ Ալիևի ոչ պաշտոնական զրույցը գնահատել է որպես արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն՝ նպաստելու խաղաղության օրակարգին։

Հարցին, թե ե՞րբ է նախատեսվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, Ալիևի օգնականը նշել է, որ այժմ դժվար է կոնկրետ ժամկետների մասին խոսել, քանի որ Բաքուն և Երևանը պետք է շարունակեն բանակցությունները՝ գործընթացն ավարտին հասցնելու համար։
 

Placeholder
Հաջիև. Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար լուրջ խոչընդոտներ չկան