Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները
Քաղաքական
13:08 30/12/2023
Աշխարհ

Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները

Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին մարտնչող ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներից հետո: Այդ մասին նշված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում:

«Իսրայելի իշխանությունների Պատասխանատու է կանխել նման բռնության ակտերը, ինչպես նաև ստատուս քվոյի դեմ ուղղված ցանկացած մարտահրավեր։

Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքի հետ և կշարունակի մեծագույն ուշադրությամբ հետևել նրա իրավիճակին»,- նշում են հյուպատոսարանից:

 

Placeholder
Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները