Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գալուզին. ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ» բացելու պլացդարմ
ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ» բացելու պլացդարմ։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Վաշինգտոնը վաղուց չէր թաքցնում, որ Հարավային Կովկասը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հարթակ», - ասել է նա:
Գալուզինի խոսքով, «այս ամենը սկզբունքորեն հակասում է տարածաշրջանի ժողովուրդների իրական շահերին»։
Աղբյուրը նյութում հիշեցնում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, ըստ որի. «Հայաստանը «Արևմուտքի առաջարկով կամ թելադրմամբ» ցուցադրում է իր արտաքին քաղաքականությունն արմատապես վերակողմնորոշելու մտադրությունը։ ԱՄՆ-ի և Եվրամիության գործողությունները «միտված են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն»։