Հայաստանը մասնակցելու է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին
Մշակույթ
12:22 30/12/2023
Հայաստան

Հայաստանը մասնակցելու է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին

Հայաստանը 2024 թվականին մասնակցելու է Եվրոպական հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին։

Առաջին ալիքը հայտարարում է դասական երաժիշտ-կատարողների մրցույթ, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանի մասնակցին ընտրելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել այն պատանիները, որոնք 2024 թ. օգոստոսի 17-ի դրությամբ կլինեն նվազագույնը 12, առավելագույնը՝ 21 տարեկան, լսումներին կարող են դիմել միայն մենակատարները:
Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 25-ը:

Placeholder
Հայաստանը մասնակցելու է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին