Հայաստանի և Վրաստանի սահմանին մեքենաների հսկայական հերթեր են
Տարածաշրջան
19:06 31/12/2023
Տարածաշրջան

Հայաստանի և Վրաստանի սահմանին մեքենաների հսկայական հերթեր են

Հայ-վրացական սահմանին ՝ Բագրատաշենի անցակետի մոտ, հսկայական հերթեր են գոյացել։ Կիլոմետրեր ձգվող խցանումների լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են սոցցանցերում։
Խցանումների մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են միկրոավտոբուսներով Երևան-Թբիլիսի փոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները։

Այդ ընկերություններից մեկի մենեջերի խոսքով ՝ իրենց մեքենան ամբողջ գիշեր կանգնած է եղել սահմանին, իսկ այսօր առավոտյան մեկնած ևս մեկը Բագրատաշենի անցակետի մոտ սպասում է արդեն երեք ժամ: Ըստ նրա, պատճառը պարզ է. շատերը մեկնում են հանգստանալու ամանորյա տոներին։

Ականատեսները հայտնում են, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները ցանկացողներին առաջարկում են շրջանցել հիմնական մայրուղին (գյուղերի ներսում երևանցիներին անհայտ ճանապարհներով) և դուրս գալ արդեն սահմանի մոտ ՝ կողքից մխրճվելով հերթի մեջ: Դրա համար «օգնականները» որոշակի գումար են գանձում։

Placeholder
Հայաստանի և Վրաստանի սահմանին մեքենաների հսկայական հերթեր են