Հենրիխ Մխիթարյանի անսպասելի «նվերը»՝ շվեյցարական փոքրիկ ակումբին
Աշխարհում
11:29 31/12/2023
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանի անսպասելի «նվերը»՝ շվեյցարական փոքրիկ ակումբին

«Ջենոայի» ի հետ խաղից առաջ «Ինտերի» էջը հրապարակել է խաղի կազմը՝ Հենրիխ Մխիթարյանի լուսանկարով։  Սոցիալական կայքի պատասխանատուն Մխիթարյանի անվան փոխարեն պատահաբար պիտակել է Շվեյցարիայի 5-րդ լիգայի FC Bossonnens ակումբի էջը։

Մեկ գիշերվա ընթացքում FC Bossonnens-ի բաժանորդների թիվը 350-ից հասել է 26 հազարի: Այժմ այս ակումբն ունի ամենամեծ հաշիվը Ֆրիբուրգ քաղաքում։

«Ես ճաշում էի ընկերոջս տանը և հանկարծ տեսա, որ րոպեում հարյուրավոր ծանուցումներ եմ ստանում։ Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասել է FC Bossonnens-ի սոցիալական ցանցերի պատասխանատուն։

FC Bossonnens- ը շնորհակալություն է  հայտնել միլանյան ակումբին:

«Հենց այդպես, Մխիթարյանի հանրաճանաչություն բերեց Շվեյցարիայի համեստ ակումբին։ Հիմա նրանք հաստատ հավատում են ամանորյա հրաշքին»,- գրում է sportball24.com կայքը։

Placeholder