Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը դադարեցնում է համագործակցությունը Հանրայինի հետ
Մայր Աթոռ Աուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։
««Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։
Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ . քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»,- նշված է հայտարարության մեջ։