Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ԱՄՈ՛Թ Հանրայինի տնօրինությանը, որ հանրային շահի փոխարեն սպասարկում է Արցախն Ադրբեջանին հանձնած վարչախմբին»
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն ուսանողական միությունը Հանրային հեռուստաընկերության դարպասներին այս պաստառներն է փակցրել՝ ամոթանք տալով Կաթողիկոսի ուղերձը չցուցադրելու համար։
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հանրային Հեռուստաընկերության եթերով չի հեռարձակվել Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը.
ԱՄՈ՛Թ Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը, որ հանրային շահի փոխարեն սպասարկում է Արցախն Ադրբեջանին հանձնած վարչախմբին:
Հավատարիմ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձին՝ թող երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը և զորեղ մնա հավատն առ Աստված»,- նշում են միությունի։


