Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ ականատես ենք եղել «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին. Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամանավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Վեհափառ հայրապետի ուղերձի չհեռարձակումն Առաջին ալիք-ով ո´չ անձնական վրեժխնդրություն էր, ո´չ էլ չզգայական, չհաշվարկված քայլ:
Դա եղել է բավական ծանր քաղաքական որոշում, որն ուղիղ կապված է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ:
Ներկա իշխանություններին մենք տարբեր կերպ կարող ենք բնորոշել, բայց նրանք հիմար չեն ու շատ լավ կարողանում են կանխատեսել հանրային արձագանքը: Իսկ այս դեպքում մենք գործ ունենք հանրային ակնհայտ արդար և մեծ դժգոհության հետ, որն անհնար էր չկանխատեսել:
Նիկոլ Փաշինյանը պարզապես բախվել է Ալիևին տված խոստումի և հանրային դժգոհության միջև ընտրություն կատարելուն և, ինչպես միշտ, ընտրությունը կատարել է հօգուտ Ալիևի:
Մենք երեկ ականատես ենք եղել «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին:
Ադրբեջանը, փաստորեն, կարողանում է միջամտել ՀՀ ներքին գործերին, խմբագրել ՀՀ պաշտոնյաների բառապաշարը, արգելել Հ1-ով հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը»։