Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը
Հասարակություն
10:31 02/01/2024
Հայաստան

Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։Այս մասին տեղեկացրել է նրա ընկերուհին՝ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամեն վայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը:

Լուսինեն հեռուստադիտողին հայտնի է դարձել մի շարք հեռուստասերիալներից, մասնավորապես՝ «Բանակում»,  «Անուրջներ»:

Օրեր առաջ «Ամերիկայի ձայն»-ը տեսանյութ էր պատրաստել  քաղցկեղի դեմ պայքարող դերասանուհու մասին, որն իր հիվանդության մասին իմացել է 7 տարի առաջ։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Placeholder
Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը