Էս դահլիճները մեկը երկար ա, մեկը կարճ ա. Փաշինյան
Կրթություն, գիտություն
17:00 03/01/2024
Հայաստան

Էս դահլիճները մեկը երկար ա, մեկը կարճ ա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռի, ծանոթացել  Ստեփանավանի N1 վարժարանում կառուցված նոր մարզադահլիճին։

«Էս դահլիճները մեկը երկար ա, մեկը կարճ ա, մեկը ցածր ա, մեկը բարձր աԼ Բայց ախր... Հիմա սրա երկարությունը ինչքա՞ն ա»,-իրեն ուղեկցողներին ասաց Փաշինյանը։

Նրան ասեցին, որ դահլիճի երկարությունը 15 մ է։

«Բայց օրինակ բասկետբոլի հրապարակը ինչքա՞ն պետք է լինի»,-հարցրեց նա։
«30 մետր պետք է լինի, բայց դա պրոֆեսիոնալ բասկետբոլի համար է»,-ասացին նրան։
Փաշինյանը հայտարարեց՝ պետք է չափորոշիչ լինի։

Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ:

Մինչ այստեղ հասնելը, Փաշինյանի առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ:  Շինարարության ​համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին:

Placeholder