Պետդումայում նշել են Իրանի ահաբեկչության պատճառը
Մեկնաբանություններ
09:50 04/01/2024

Պետդումայում նշել են Իրանի ահաբեկչության պատճառը

«Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը տարածաշրջանում արևմտյան քաղաքականության կողմից ստեղծված քաոսի հետևանք է»,-«Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ պետդումայի անվտանգության կոմիտեի անդամ Ադալբի Շխագոշևը։

Հիշեցնենք, որ երեկ Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի կապակցությամբ հուղարկավորության արարողության ժամանակ:

«Արևմուտքի ներկա քաղաքականությունը տանում է դեպի անկառավարելի քաոս տարածաշրջանում, իսկ քաոսը տարածք է ահաբեկչական գործողությունների համար: Դրա հետևանքը Իրանում ահաբեկչությունն է։ Մերձավոր Արևելքում և մասնավորապես Իրանում ակտիվ սադրանքներն ահաբեկչական գործունեության նոր փուլ են, որը հրահրվել է տարածաշրջանում անկայունությամբ», - ասել է ռուսաստանցի գործիչը։

Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ պայթյուններն իրականացվել են հեռակա կարգով՝ պայթուցիկներով երկու պայուսակ գտնվել է Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, պայթյունների հետևանքով զոհվել է 103 մարդ, ևս 1582 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Այսօր Իրանում սգո օր է հայտարարված։

Իրանի Դատական ​​իշխանության ղեկավարն իր ուղերձում ցավակցություն է հայտնել  ուխտավորների մահվան կապակցությամբ, ապա ընդգծել՝  անկասկած, հանցագործությունը ծրագրողներն ու մեղավորները կպատժվեն։

 

Placeholder