ՀՀ ԱԳՆ. Ցնցված ենք՝ տեղեկանալով Իրանում տեղի ունեցած պայթյունների մասին
Քաղաքական
22:12 03/01/2024
Տարածաշրջան

ՀՀ ԱԳՆ. Ցնցված ենք՝ տեղեկանալով Իրանում տեղի ունեցած պայթյունների մասին

Ցնցված ենք՝ տեղեկանալով Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնց հետևանքով զոհվել են ավելի քան 100 անմեղ բնակիչներ։ Այպես է ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել հարևան Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը։

«Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է ԱԳ նախարարության՝ X-միկրոբլոգում հրապարակած հայտարարության մեջ։

ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը հասել է 188-ի։

Հիշեցնենք, որ այսօր իրանական Քերման բնակավայրում պայթյուն է որոտացել դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին, որտեղ թաղված է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Կատարվածն Իրանի իշխանությունը որակել է ահաբեկչություն։

Իրանի ողջ տարածքում վաղը սգո օր է հայտարարվել։

Placeholder
ՀՀ ԱԳՆ. Ցնցված ենք՝ տեղեկանալով Իրանում տեղի ունեցած պայթյունների մասին