Թռիչք դատավորի վրա. Ամբաստանյալը գետնին է  տապալել վճիռը կարդացող դատավորին
Իրավունք
10:12 04/01/2024
Հայաստան

Թռիչք դատավորի վրա. Ամբաստանյալը գետնին է տապալել վճիռը կարդացող դատավորին

Լաս Վեգասում արտառոց դեպք է գրանցվել։ 30-ամյա ամբաստանյալը  դատական ​​նիստի ժամանակ հարձակվել է դատավորի վրա։

 M24-ի փոխանցմամբ, մինչ այդ  ամբաստանյալի փաստաբանը խնդրել է  պայմանական ազատազրկում կիրառել, սակայն դատավոր Մերի Հոլթուսը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով ամբաստանյալի նախկինում դատված լինելն այլ հանցագործությունների համար:

Այդ պահին տղամարդը վազել է դեպի դատավորը, ցատկել սեղանի վրայով ու կին դատավորին տապալել գետնին։ Կարգադրիչներն անմիջապես վազել են ամբաստանյալի մոտ, ինչից հետո տղամարդը սկսել է կռվել նրանց հետ։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դատավորը գլխի վնասվածք է ստացել։ Վիրավորվել է նաև ոստիկաններից մեկը։

Placeholder
Թռիչք դատավորի վրա. Ամբաստանյալը գետնին է տապալել վճիռը կարդացող դատավորին